Ո՞ր գրողի որդին էր դասավանդում Անգլիայի արքայական քոլեջում․ նա եղել է Հայաստանի դեսպանը Անգլիայում

1946 թվականին` մառախլապատ մի օր, մի իռլանդուհի՝ թղթերի կապոցը ձեռքին, մտնում է Խորհրդային Միության դեսպանատուն և խնդրում այն ուղարկել Հայաստան։ Կապոցում հանրահայտ գրող Րաֆֆու արխիվն էր։

Գրող, ով իր գործերով արթնացրեց ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը, խրախուսեց նրանց նախնիների օրինակով և ամրապնդեց ժողովրդի հավաքական միասնությունը։ Այսպիսինն էր Րաֆֆին։ Մեծ էր նրա դերն անցյալում և մեծ է նաև մեր օրերում։

Վիպասանի կինը՝ Աննան, ազգությամբ ասորի էր, աղջկական ազգանունը՝ Հուրմուզ։ Նրանք ամուսնացել էին 1863 թվականին։ Նրանց որդիներից Արամը դասավանդում էր Անգլիայի արքայական քոլեջում, Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարաններում, եղել է Առաջին Հանրապետության դեսպանը Անգլիայում։ Մոր հետ Լոնդոնում հայագիտական կենտրոն են հիմնել։

Մյուս որդին՝ Արշակը, ամուսնացել էր իռլանդուհի Ալեքսանդրիայի հետ, որն էլ հետագայում Րաֆֆու արխիվը հանձնում է Խորհրդային Միության դեսպանատուն՝ Հայաստան ուղարկելու համար։ Գոհար Ալեքսանյանի հոդվածից։