Դիմանկարների վարպետի կյանքի հետաքրքիր ուղին․ նա Հրանտ Մաթևոսյանի մտերիմ ընկերն է

Հայ մեծանուն նկարիչ Հենրիկ Սիրավյանի դիմանկարները ինքնատիպ են, թե՛ հորինվածքով և թե՛ արտահայտության ձևով։ Նա, ինչպես իր վարպետը՝ Մարտրոս Սարյանը, կերպարների մեջ կարողանում է գտնել նրանց ամենայուրօրինակ, հաճախ թաքնված, բայց բնութագրական կողմերը։ Նկարչին հաջողվել է բացահայտել դիմանկարները դիտողին անծանոթ կողմով, տրամադրությամբ, հոգեվիճակով։  Հենրիկը նկարիչներ Դավիթ, Գագիկ և Նունե Սիրավյանների հայրն է։

Իր ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում Սիրավյանն անդրադարձել է Կոմիտասին, ստեղծել մեծ երաժշտի տարբեր կերպար։ Ուշագրավ է Կոմիտասի աճյունի Երևանում հուղարկավորության և Ե․Չարենցի հրաժեշտի պատմության տպավորությամբ ստեղծված նկարները․

Հաջորդ հերոսը, որին նկարիչն անդրադարձել է մի քանի անգամ՝ Վիլյամ Սարոյանն է։ Նրանք հանդիպել են Երևանում, Հրանտ Մաթևոսյանի հետ միասին։ Սիրավյանն ամենից շատ ու տարբեր տարիների նկարել է իր մտերիմ ընկերոջ՝ Հրանտ Մաթևոսյանի դիմանկարները․Հայ մշակույթի այլ մեծերից նա ստեղծել է Սերգեյ Փարաջանովի, Առնո Բաբաջանյանի, Մհեր Մկրտչյանի, Արտո Չաքմաքչյանի, Խաչատուր Աբովյանի, Երվանդ Քոչարի, երգչուհիներ՝ Ռոզի Արմենի, Հասմիկ Պապյանի և այլ գործիչների դիմանկարներ։