«Մորգանի խնամին», «Չախ-չախ թագավոր» և «Վերադարձ» ֆիլմերի տաղանդավոր դերասանը, ով Հալեպից հասավ Հայաստան

Ներկայացնում ենք հայ դերասան, ՀԽՍՀ Թատերական գործիչների միության անդամ Էդուարդ Մուրադյանի մասին։ Նա Մուրադյանների տաղանդավոր գերդաստանի մի մասնիկն է։ Գերդաստանը մեզ է տվել բալետի և կինոյի մեծ վարպետներ։

1915 թ․-ին փաստաբան Մուրադ Մուրադյանի ու Մարիամ Մուշյանի ընտանիքը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից տեղափոխվեց Սիրիայի Հալեպ քաղաք։ Այստեղ նրանց 8-ամյա որդին՝ Էդուարդը, սկսեց սովորել Հայկազյան ճեմարանում, որտեղ նրան դասավանդում էր Բարսեղ Կանաչյանը։ Իր ուշիմության շնորհիվ նա դարձավ իրական արտիստ։

Հալեպում գործող թատերախմբում՝ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» ներկայացման մեջ Էդուարդին վստահվեց Շեյլոքի դերը։ Այդ դերը մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ դերասանի նկատմամբ։ 1920 թվականին Մուրադյանները տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան։

Էդուարդ Մուրադյանը նկարահանվել է «Մորգանի խնամին», «Չախ-չախ թագավոր» և «Վերադարձ» ֆիլմերում։ Էդուարդի եղբայրը բալետի հայտնի արտիստ և բալետմայստեր, արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Մուրադյանն էր, ով հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին»-ում և «Կարապի լիճ»-ում, Բիզեի «Կարմեն»-ում, Արամ Խաչատրյանի «Գայանե»-ում։ Նա բեմադրել է նաև բալետային մի շարք ներկայացումներ՝ «Դոն Կիխոտ», «Խանդութ» և այլն։ Գոհար Ալեքսանյանի հոդվածից։