«Շիրա՛զ, կըսեն՝ «Դանթեականը» դուն էս գրել, հա՞, չեմ հավատա, դժվար դու գրած էղնիս, սուտ կխոսիս». երկու մեծանուն ՀԱՅԵՐ Ֆրունզի ու Շիրազի փոքրիկ զրույցը

Երևանի փողոցներից մեկում հանդիպում են հայ երկու մեծանուն Հայ՝ Շիրազն ու Ֆրունզիկը։ Ֆրունզիկը, դիմելով Շիրազին, հարցնում է․

— Շիրա՛զ, կըսեն՝ «Դանթեականը» դուն էս գրել, հա՞։ Ըդիկ ճի՞շտ է։

— Հա՛, Ֆրո՛ւնզ ջան, ես եմ գրել։

— Չեմ հավատա, Շիրա՛զ։ Դժվար դու գրած էղնիս, սուտ կխոսիս։ Չե՛մ հավատա։

frunzik shiraz

— Ա՛յ տղա, քեզի ի՞նչ էղավ, կըսեմ՝ ես եմ գրել։

— Չէ՛, չէ՛, խաբես գը, Շիրա՛զ, ըդիկ գրողը հմի խելռած բդի էղնիր։ Չէ՛, դու չես գրել, դու հլը չես խելռել:

— Է՜, Ֆրո՛ւնզ ջան, ես խելռել, նոր եմ գրել: