Փայլուն ՀԱՂԹԱՆԱԿ. Գուրգեն Մադոյանը երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին և հաղթեց ժամանակից շուտ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ մտած 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը բացահայտ առավելությամբ հաղթեց ֆինն բռնցքամարտիկ Կարլ Բենջամին Էրիկսոնին:

Երկրորդ ռաունդում Մադոյանը 3 անգամ մրցակցին նոկդաունի ենթարկեց: Երրորդ նոգդաունից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց հայ բռնցքամարտիկին:

Մինչ այդ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը իր մեկնարկային մենամարտում 5-0 հաշվով բացահայտ առավելությամբ հաղթել էր անգլիացի Ժոզեֆ Թաերսոնին: