«Մեծ մարդը միշտ բաշխում է, իսկ փոքրը եկել է, որ այս աշխարհից վերցնի, եթե չտան էլ` կգողանա». Համո Սահյանը՝ «ՄԵԾԵՐԻ ու ՓՈՔՐԵՐԻ» մասին

«Մեծը ինքնին ժողովուրդ է» վերնագրով զրույցը.

Թումանյանը, Իսահակյանը իրենց գործն արել էին: Նրանցից հետո Տերյան պիտի ծնվեր, որպեսզի ազգային զգացումները բարձրացներ համաշխարհային արվեստի մակարդակի; Նրանք հայ ժողովրդին ազգային ինքնաճանաչման բերին բուն ժողովրդական սյուժեներով, մոտիվներով, իսկ Տերյանն ընդհանրացրեց բարձր արվեստով: Տերյանը մորմոքի լույսը բերեց: Է՜, լավ է ասել Մորիսը, միտքդ պիտի աշխատի էնպես, որ դու հետևից գնաս ու չհասնես: Էսօր չի աշխատում միտքս:

Հարություն Հովնաթան
— Չլինի՞ մեծերը ճնշեցին …

Համո Սահյան
– Ինչ իմանաս: Բայց մեծն ինչպե՞ս կարող է ճնշել: Մեծը մարդու հոգին երկինք է հանում: Ճնշողն ինչպե՞ս մեծ լինի: Փոքրն է ճնշում:

sahyan

Հարություն Հովնաթան
– Այնուամենայնիվ, ի՞նչ ասել է մեծ …

Համո Սահյան
– Մեծ մարդը միշտ ինքը իրեն բաշխում է: փոքրը եկել է, որ այս աշխարհից վերցնի, չտան` կգողանա: Մեծը բաշխում է ու գնում է: Էն էլ ասեմ, մեծը միայն գրողը կամ երաժիշտը չէ: Ասել եմ, մեծ էր նաև վարուցանք անող իմ պապը …:

Զրույցի մյուս մասը կարող եք կարդալ այստեղ: