ՀԱՅՈՒՀԻ, ով հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն ու պրոպագանդողն էր. ահա, թե որ հայտնի կոմպոզիտորի քույրն է ՆԱ

Դաշնակահար Մարիամ Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյան (Մարիա Տիգրանովա) ծնվել է 1882 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի քույրը:

1911թ. ավարտել է Ռապգոֆի բարձրագույն երաժշտական կուրսերը Պետերբուրգում (Ե.Ռապգոֆի դասարան)։ Անդրկովկասի քաղաքներում (այդ թվում՝ Երևանում) և Լենինգրադում հանդես է եկել որպես մենակատար, իսկ երգիչներ Վ.Տեր-Առաքելյանի, Բ.Զալիպսկու, Հ.Դանիելյանի, Վ.Արծրունու, ջութակահար Հ.Նալբանդյանի հետ՝ անսամբլներում։

Եղել է Կոմիտասի, Ա.Սպենդիարյանի, Ն.Տիգրանյանի, Ս.Բարխուդարյանի, Ա.Տեր-Ղևոնդյանի և ուրիշ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն ու պրոպագանդողը։

Մահացել է 1947 թվականին Թբիլիսիում: