ՀԱՅ, ում անունը թնդում է ողջ Իտալիայում. Իտալիայի բարձրագույն պարգևին արժանացած ԼԵԳԵՆԴԸ մնաց ՀԱՅ և աշխարհին տվեց իր ՀԱՅՐԵՆԻՔԻ գեղեցկությունը

Իտալական աշխարհի մեծ անուններից մեկը, ում երակներով ՀԱՅԻ արյուն է հոսում: Խոսքն իհարկե հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի (Ավետիսյան) մասին է:

1985-1993 թվականներին Արա Հարությունյանի արվեստանոցում եղել է քանդակագործի օգնական։ 1989-1993 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, այնուհետև՝ 1995-1997 թվականներին ուսումը շարունակել է Լեհաստանի Պոզնան, իսկ 1998-2005 թվականներին` Իտալիայի Ֆլորենցիա քաղաքների գեղարվեստի ակադեմիաներում։

1998 թվականից բնակվում և ստեղծագործում է Ֆլորենցիայում։

2008 թվականից «40 ֆլորենտացիներ» միության անդամ է, 2009 թվականից՝ Ֆլորենցիայի Դոնատելլոյի անվան նկարիչների միության անդամ։ 2006 թվականին դասավանդել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, 2007 թվականից՝ Պալլացո Սպինելլիի արվեստի և վերականգնման ինստիտուտում։ Դոցենտ է։

2002 թվականին արժանացել է Իտալիայի Նովարա քաղաքի կենտրոնական շատրվանի նախագծի համար մրցույթի 1-ին մրցանակի։

2008 թվականին «Ծովինար» արձանախմբի իրականացման կապակցությամբ արժանացել է Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացու կոչման։

2011 և 2012 թվականներին կազմակերպել է Շուշիի քանդակի միջազգային սիմպոզիումները: