ՀԱՅԱՍՏԱՆԸ տիեզերք է արձակել իր ԱՌԱՋԻՆ արբանյակը. դիտե՛ք արբանյակի տեսանյութը՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակվելու պահին 

Անցած գիշեր SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռի միջոցով ուղեծիր է արձակել մի շարք արբանյակներ, այդ թվում՝ Հայաստանին պատկանողը…

Ձեզ ենք առաջարկում ծանոթանալ արբանյակի մասին մի քանի պարզ հարցի պատասխանի՝ աբսուրդների դաշտ չմտնելու համար.

✅

Հայաստանի առաջին արբանյակը կոչվում է ArmSat-1 (կամ ամբողջականը՝ Urdaneta-Armsat-1)։

✅ Արբանյակն ամբողջությամբ պատրաստվել է Satlantis Microstats իսպանական (բասկյան) ընկերության կողմից և (կարծես թե) ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության կողմից:

Որպեսզի ավելորդ կասկածներ չառաջանան, նշենք, որ օրինակ Ադրբեջանի առաջին արբանյակը՝ AzerSat-ը, նույնպես պատրաստվել է այլ երկրի (ԱՄՆ) մասնավոր ընկերության (Orbital Sciences Corporation) կողմից ))

✅ Արբանյակը կշռում է 16 կիլոգրամ, ունի 20 սանտիմետր լայնություն և 40 սանտիմետր բարձրություն։ Այն զինված է iSIM-90 տեսախցիկով և դիտակով՝ բարձր որակի լուսանկարներ ստանալու համար։

✅ ArmSat-ը տեղակայված է լինելու 500-550 կիլոմետր բարձրություններում և Երկրի շուրջ մեկ պտույտը կատարելու է 95 րոպեում :

✅ Արբանյակը դիտարկման նպատակ ունի (այդպիսի արբանյակ է նաև ադրբեջանական Azersky-ը) ու դրանից ստացված լուսանկարներն օգտագործվելու են մի շարք ոլորտներում՝ սահմանային հսկողությունից մինչև քաղաքաշինություն, երկրագիտություն և այլն: