ՀԱՅԵՐ ջան, էլի կրեցինք․ ինչպե՞ս ՀԱՅԱԶԳԻ Գուրգեն Մադոյանը հաղթանակ տարավ ֆինլանդացի Կարլ Բենջամին Էրիկսսոնի հետ մենամարտում

Ինչպես գիտենք՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

Նա ժամանակից շուտ ավարտեց մենամարտը ֆինլանդացի Կարլ Բենջամին Էրիկսսոնի հետ: Չնայած մրցակիցը հասակով բարձր էր եւ փորձում էր մեր բռնցքամարտիկին պահել տարածության վրա, Մադոյանը բավականին հեշտությամբ էր ճեղքում մրցակցի պաշտպանությունը եւ հարվածաշարերով միավորներ վաստակում:

Երկրորդ ռաունդում Մադոյանը 3 անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել: Երրորդ նոգդաունից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը և հաղթանակը շնորհել հայ բռնցքամարտիկին: