ՀԱՅ ազնվական ընտանիքի դուստր, ով ստեղծագործել է սիրո և հայրենիքի թեմաներով. ցավոք, տաղանդավոր ՀԱՅՈՒՀԻՆ վաղաժամ մահացավ վիրահատության ժամանակ

Բանաստեղծ Վիկտորիա Աղանուրը (Աղանուրյան) ծնվել է 1855 թվականին Պադուայում, Մադրասից գաղթած հայ ազնվականի ընտանիքում։

1881-90թթ ապրել է Նեապոլում։ 1890թ-ից ընտանիքով տեղափոխվել է Վենետիկ։ Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1876թ., «Նոր անթոլոգիա» ժողովածուում, որը նկարազարդել է քույրը՝ Ելենան։

Առաջին գիրքը («Հավերժ լեգենդ») հրատարակել է 1900թ.՝ նվիրելով մոր հիշատակին։ Նրա «Նոր լիրիկա» (1908թ.) ժողովածուում ամփոփված են իր քնարական բանաստեղծությունները, որոնց հիմնական մոտիվը սերն է։

Բանաստեղծի մասնակցությամբ Արսեն Ղազիկյանը հայերենի է թարգմանել նրա «Հավիտենական զրույց» (1905թ.) և «Նոր երգեր» (1910թ.) բանաստեղծությունների ժողովածուները։ Իր ստեղծագործություններում արտացոլել է նաև հարազատ ժողովրդի բախտը, հայրենի օթևանից զրկված իր եղբայրների վիշտը («Հեռավոր եղբայրներիս»)։

Մահացել է Հռոմում՝ վիրահատության ժամանակ 1910 թվականին։