ՀԱՅՈՐԴԻ Անդրանիկ Գասպարյանին շնորհվել է ՌԴ ազգային ՀԵՐՈՍԻ կոչում նախագահ Պուտինի կողմից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անդրանիկ Գասպարյանին շնորհել է Ռուսաստանի ազգային հեոս բարձրագույն կոչումը։

Այս մասին հայտնում է Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը, գրում է Panorama.am-ը։

«Անդրանիկ Գասպարյանը շարունակում է կատարել իր մարտական պարտքը։ Մեր ժամանակների նման հերոսների մասին պետք է անպայման պատմենք մատաղ սերնդին։ Առաջիկայում Անդրևսկու անվան դպրոցում, որն ավարտել է Գասպարյանը, կտեղադրվի հուշատախտակ»,-նշել է նահանգապետը։