«Տղամարդը պետք է ծառայի հայրենիքին». ՀԵՐՈՍ Աշոտ Ալեքսանյանը ընդամենը 3 ամսվա ծառայող է եղել, երբ նրան տարել են մարտի դաշտ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 2002 թվականի հունիսի 26-ին: Հայրենիքի համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին:

«Մեր ասած խոսքն իր համար օրենք էր, ընդունում էր, կարողա ինչ-որ մի սխալ աներ, ուղղում էր: Ասում էր՝ տղամարդը պետք է ծառայի հայրենիքի համար»,-պատմում է հայրը՝ Նորիկ Ալեքսանյանը:

Աշոտը 3 ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: Նա ծառայում էր Արմավիրի մարզի ուսումնական զորամասում: Հայրը նշում է, որ որդին շատ նվիրված է եղել իր ծառայությանը:

«Հրամանատարը պատմում էր, ասում էր՝ ինքը այնքան հարցեր էր տալիս, հենց ինձ տեսնում էր, ասում էր՝ ոնց անեմ, որ լավ ծառայեմ, ոնց անեմ, որ լավ լինի: Տանկի վարոդ պիտի լիներ, ասում էր՝ պատասխանատու գործ է, մի քանի հոգի նստում են, ես էլ վարորդն եմ, այդքանի համար ես եմ պատասխանատու»,-պատմում է մայրը:

Տիկին Շողիկը պատմում է, որ բանակ գնալուց առաջ միշտ ոգևորել է տղային. «Ասում էի՝ Աշոտս, պիտի Աստծուն փառք տաս, որ առողջ ես,որ գնում ես բանակ: Շատ էի հպարտանում, որ տղաս զինվոր է»:

Մանրամասները՝ տեսանյութում: