ՀՀ վաստակավոր նկարիչ, ով ողջ կյանքը նվիրեց իր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ. ՆԱ առաջիններից է բացահայտ անդրադարձել ԵՂԵՌՆԻՆ, պայքարել ՀԱՅԱՍՏԱՆԻ ու ԱՐՑԱԽԻ ազատության համար

Սարգիս Մամբրեի Մուրադյանը ՀՀ վաստակավոր նկարիչ է (1961), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ՀՀ ժողովրդական նկարիչ (1978)։

Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1945-1951 թվականներին` Երևանի Գեղարվեստի ինստիտուտում։

1954 թվականից` Հայաստանի Նկարիչների միության անդամ։ Դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր (1981), 1982-1987 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ։ 1983 թվականից եղել Ռուսաստանի Դաշնության Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ։

Նա մշտապես ակտիվորեն մասնակցել է հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի հիմնահարցի լուծման, Հայաստանի անկախության կայացման գործընթացներին։ Երևանում հիմնադրել է «Վերածնունդ» բարեգործական կազմակերպությունը (1989-2005)։

Մուրադյանն առաջիններից է անդրադարձել Մեծ եղեռնի («Վերջին գիշերը։ Կոմիտաս», 1956, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Կոմիտաս, 1915 թվական, ապրիլ», 1965) և հայ ժողովրդի պատմական անցյալի թեմաներին («Սարդարապատի հերոսամարտը», եռապատկեր, 1977, Հայաստանի պատմության թանգարան:

Ուշագրավ են «Իմ ժամանակակիցը» նկարաշարը («Իմ քաղաքում», 1967, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա, «Խաղաղ երկնքի տակ», 1971, «Արևածագից առաջ», 1971, երկուսն էլ արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի։