Տաղանդավոր ՀԱՅ դերասան և ռեժիսոր, դերասանուհի Արուս Ոսկանյանի ամուսինը. նրան մեծարում էր նույնիսկ թշնամին

Հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Հովսեփ Ոսկանյանը ծնվել է 1883 թվականի փետրվարի 12-ին Բաքվում: Եղել է դերասանուհի Արուս Ոսկանյանի ամուսինը:

Պրոֆեսիոնալ բեմական գործունեությունը սկսել է 1902 թվականին: Կոստանդնուպոլսում հանդես է եկել Աբելյան-Արմենյան թատերախմբի կազմում: Հյուրախաղերով եղել է Թիֆլիսում, Բաքվում: Նպաստել է օպերետային ժանրի տարածմանը Անդրկովկասում: Կազմակերպել է մի շարք թատերախմբեր, շրջագայել Անդրկովկասում, Ռուսաստանում:

Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մինթոև), «Պատվի համար» (Սաղաթել), «Նամուս» (Սերգեյ բեկ), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Արբենին), Ա.Դյումայի «Քին» (Քին), Վ.Վաղարշյանի «Օղակում» (Չաուշ), Մ.Լենգիելի «Թայֆուն» (Տոկերամո), Հ.Իբսենի «Դոկտոր Շտոկման» (Շտոկման), Ա.Օստրովսկու, Սոլովյովի «Բելուգինի ամուսնությունը» (Բելուգին), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Քաջ Նազար), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո) և այլն:

Բեմականացրել է Րաֆֆու «Խենթը», Պ.Պռոշյանի «Սոս և Վարդիթեր», «Հացի խնդիր» և այլ գործեր, գրել պիեսներ: Արժանացել է Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է 1939 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում: