Հռչակավոր ՀԱՅ նկարիչ, ով եղել է ՀԱՅ բնանկարի ՀԻՄՆԱԴԻՐԸ. ՆՐԱ մասին հիացմունքով էին խոսում անգամ ռուսական ամենահայտնի թերթերն ու ամենախիստ քննադատները

Նշանավոր նկարիչ, հայ բնանկարի հիմնադիր եւ ի վերջո տաղանդավոր ստեղծագործող Գևորգ Բաշինջաղյանի անձը կարելի է դասել այն մեծանուն մարդկանց շարքին, որոնց թե՛ հասարակական, թե՛ ստեղծագործական անցած ողջ ուղին, լինելով զուտ ժողովրդական ու դեմոկրատական, պետք է ապրի հավետ՝ անջնջելի հետք թողնելով հայ կերպարվեստի կյանքում: Բաշինջաղյանը այն անհատներից, որոնք իրենց կյանքի տարիներից ( շուրջ 68 տարի) զգալի չափով պետք է տրամադրեն ժողովրդի մշակութային հարստությունը կուտակելու նվիրական գործին: Նրա գործունեությունը չի սահմանափակվել միայն նկարչությամբ. նա եղել է հասարակական գործիչ, արձագանքել է այն ամենին, ինչ բարձացրել է ժողովրդի կուլտուրան:

Գևորգ Բաշինջաղյանի բազմակողմանի, հարուստ և բարձր արվեստն իր կենսահաստատ ռեալիզմով, ժողովրդական լայն խավերին հասկանալի պարզությամբ, մինչռևոլյուցիոն շրջանից ստացած լավագույն և բարձրարժեք ժառանգություններից մեկն է: 

Լայնորեն ճանաչվելով ռուս գեղարվեստական հասարակության կողմից, Բաշինջաղյանը հայկական — ազգային ինքնատիպ աշխատանքների շնորհիվ իր անձի շուրջ է հրավիրում ռուս գեղարվեստական քննադատության ուշադրությունը: ‹‹Ռուսսկոն օբոզրենիե›› ամսագրի 189 թ. Հուլիսի համարում քննադատ Սոլովյովը ռուս նկարիչների ցուցահանդեսում ներկայացված Բաշինջաղյանի ‹‹Լուսնյակ գիշերը Թիֆլիսի շրջակայքում›› և ‹‹Դեբեդ գետակը գիշերը›› կտավների մասին հետևյալն է ասել. ‹‹Վաղուց է, ինչ չէր պատահում տեսնել հարավային տաք, սև գիշերվա այդպիսի պոետական և ճշմարիտ վերարտադրում, լուսնյակի այդպիսի ոսկեզօծ լույսը բարձր երկնակամարի վրա››: Ռուսական գեղարվեստական քննադատության բարյացակամ վերաբ երմունքը նպաստել է նկարչի արվեստի կատարելագործմանը:

Մեծապես արժևորելով հայ և ռուս ժողովուրդների կապերի ամրապնդման գործում կերպարվեստի դերը և մտահոգված ժողուվուրդների բարեկամության գաղափարով, Գ. Բաշինջաղյանը դեռևս 1880-ական թվականներին խնդիր է դնում պազմակերպել կովկասյան նկարիչների ցուցահանդեսներ Մոսկվայում և Պետերբուրգում:

Նկարչի արվեստը վերելք է ապրել 1890-ական թվականներին: Այդ շրջանի գործերը՝ «Կազբեկ», «Դիլիջանի ճանապարհը», «Սևան», «Անձրևային օրը Սևանում» և այլն, աչքի են ընկնում բնության հուզական ընկալումներով, լայն ընդհանրացումներով, լույսի և գույնի հիասքանչ դրսևորումներով:

Բաշինջաղյանը խաղաղ բնության նկարիչ է. նրա արվեստին խորթ են փոթորկի, ալեկոծման տեսարանները: «Անդորրություն», «Ալազանի հովիտը», «Արարատը և Արաքս գետը», «Սանահինի ձորը», «Զանգեզուրի լեռներում» և այլ գործերում նա պատկերել է խաղաղ ջրերի զուլալությունը, երկնաքեր լեռների վեհությունը, կապուտակ երկնքի և արևաշող դաշտերի առասպելական գեղեցկությունը: Նրա ստեղծագործություններում գերակշռում Սևանն ու Արարատը պատկերող տեսարանները:

Բաշինջաղյանը նաև գրել է պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ՝ արվեստի ու գրականության վերաբերյալ, եռանդուն գործունեություն ծավալել Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրատարկման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման համար: