«Իզուր չէ, որ այս երգը գրել է ՀԱՅՈՐԴԻՆ, ում թալանեցին, զավթեցին, բայց նա կա՛, կլինի՛». կռահեցի՞ք, թե Շիրազի որ հայտնի բանաստեղծությունը կարդալուց հետո է Իսահակյանը նման բան ասել

Պատերազմի սկիզբն էր: Մարդիկ արյունահեղ կռվի էին գնում: Այդ էր պատճառը, որ դահլիճում ծափահարություններ չհնչեցին: Միայն լսելի էին բանաստեղծի անունը վանկարկող ձայները. «Շի՛-րազ», «Շի՛-րազ»… Նա պետք է արտասաներ իր էքսպորմտը, որ կդառնար հայ ժողովրդի ամենասիրելի գործերից մեկը…

Ժամանակ անց նրան իր մոտ է կանչում Ավետիք Իսահակյանը:

Շիրազը տեղավորվում է Վարպետի կողքին, թախտի վրա: Իսահակյանը գրկում է Շիրազի ուսը և փոքր-ինչ հուզված, բանաստեղծի ճակատից խնամքով հետ է տանում անհանգիստ մազափունջը, համբուրում, ապա բանաստեղծական տողերը ոչ թե արտասանում, այլ կարդում է զրույցի պես:

— Այո՛, մենք կմնանք մեր լեռների պես, նրանք կգնան վայրի հողմերի նման:

Գիտե՞ս, տղաս, — շարունակում է Վարպետը,- հայերս ռազմի շատ երգեր ունենք: Բայց դու նոր բան ասացիր, իմացի՛ր, Շիրա՛զ, դու հիմա գտնվում ես ռազմաճակատում` դիրքերի վրա: Այդպես է:

Երգդ անվանել ես էքսպրոմտ, բայց սա պոեմ է իր էությամբ, ունի սկիզբ, վերջ, եզրահանգում: Եվ` ընդամենը վեց տող: Սա ևս նորույթ է: Մի խոսքով, լա՜վ բան ես ստեղծել:

isahakyan shiraz

Իսկ երբ Իսահակյանն իմանում է, որ բանաստեղծությունը Շիրազը գրել է գիշերը, պատի վրա, կարմիր, մեծ-մեծ տառերով, հուզմունքից, թե ուրախությունից` սկսում է հայրաբար խառնշտորել բանաստեղծի մազերը.

-Դու իմ Հովհաննես, Շիրա՛զ ջան, Շիրա՛զ…Գիտցի՛ր, տղա՛ս, քո էքսպրոմտը կմնա, քանի աշխարհում ուրիշի ունեցվածքին ու երկրներին աչք դնող թալանչիներ կան: Իզուր չէ, որ այս երգը գրել է հայորդին, ում թալանեցին, զավթեցին… բայց նա կա՛, կլինի՛..․