Սյունյաց բարեպաշտ ՀԱՅՈՒՀԻՆ, ով զբաղվում էր եկեղեցաշինությամբ

Հայ մատենագրության էջերում բազմաթիվ հիշատակություններ կան հայրենասեր, անձնազոհ, բարեգործ ու բարեպաշտ կանանց մասին։ Շատ են հատկապես թագուհիներն ու իշխանուհիները, որոնք բարեգործական, մշակութային-շինարարական գործունեություն են ծավալել։

Նրանց նախաձեռնությամբ ու միջոցներով միջնադարյան Հայաստանում վեր են խոյացել հիասքանչ տաճարներ, որոնցից շատերը մինչ օրս հիացնում են իրենց ճարտարապետությամբ, վեհությամբ ու գեղեցկությամբ։ Իշխանուհիները գնել ու վանքերին են նվիրել գյուղեր ու կալվածքներ, հոգ տարել եկեղեցիների գործունեության մասին։

Մասնավորապես խոսենք Սյունաց տիկին Վարազդուխտի մասին։ Նրա մասին պատմում է Ստեփանոս Օրբելյանը։ Վարազդուխտը 6-րդ դարի առաջին կեսին Սյունիքում կառուցել է տվել մի շարք նշանավոր եկեղեցիներ, որնոնք իրենց կարևորությամբ չէին զիջում եղել Տաթևի և Թանահատի եկեղեցիներին։