Միայն իմանաք՝ ինչ ուտեստներ է ներառել ՆԱԽՆՅԱՑ խոհանոցը․ իսկ դու՞ք դեռ պատրաստում եք

Ստորև Ձեզ ենք ներկայացնում 3 հետաքրքրական ԹԱԹԽԱՆՆԵՐ, որոնք նախկինում եղել են առօրեական ուտեստներ․ երբ ուշադրություն դարձնենք բաղադրիչներին, կնկատենք, որ պարզ բաղադրիչները նրանք հավաքել են մոտակա անտառներից, պահել — պահեստավորել են օգտագործված միրգ — բանջարեղենի կուտերն ու սերմերը, չորացրել, բովել ու աղացել, ու արդյունքում, ստեղծվել են այս ուտեստները։

ԸՆԿՈՒՅԶՈՎ ԲԱԶՐԿԱՆԻ
Աղալ ընկույզը (նախկինում հավանգով փշրել են), խառնել մանր կտրատած սոխ ու սխտոր, համեմել ավելցնելով կարմիր ու սև պղպեղ, քիմիոն, անանուխ․ վրան ձեթ լցնել, հացը թաթախելով ճաշակել։

ԿՊՉԱՈՒՆ
Լոլիկ մածուկ պատրաստելիս, լոլիկի մզվածքը չորացրել են արևի տակ ու պահեստավորել․ հետո հավանգով փշրել։
Աղալ լոլիկի չիրը, խառնել մանրացված ընկույզ, սոխ ու սխտոր, համեմունք․ վրան ձեթ լցնել, ճաշակել հացը թաթախելով։

ԹԱԹԽՕՆ
Բովել ապա աղալ ձավար, սիսեռ, արևածաղկի և դդումի սերմեր, ընկուզեղեն, եգիպտացորեն։
Խառնել աղացած ծիթրոն, կարմիր և սև պղպեղ, քիմիոն, աղտոր, ևայլն․․․․
վրան ձեթ լցնել, ճաշակել հացը թաթախելով մեջը։

ՆԱԽՆՅԱՑ ԽՈՀԱՆՈՑ Ancestor's Kitchen ԹԱԹԽԱՆՆԵՐ

Աղբյուրը՝ https://www.hayagitaran.am/ ։