ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅ դերասան, ով արևելաՀԱՅ պորֆեսիոնալ թատրոնի ՀԻՄՆԱԴԻՐՆ է. ՆԱ եղել է ազգային և վրաց թատրոնի ամենահայտնի և ԼԱՎԱԳՈՒՅՆ «ՊԵՊՈՆ»

Գևորգ Չմշկյանը, հայ լեգենդար դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ։ Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից: Չմշկյանը պայքարել է գեղարվեստական բարձրարժեք խաղացանկի, ռեալիստական ուղղության և բեմը արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար, համագործակցել Գաբրիել Սունդուկյանի հետ, դարձել նրա պիեսների առաջին բեմադրողն ու գլխավոր դերակատարը: Առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև, թատերական գործունեություն ծավալել արևելահայ գավառներում։

Չմշկյանը հետևել է ռուսական ռեալիստական թատրոնին, 1863-1877 թվականներին պայքարել գեղարվեստական բարձրարժեք խաղացանկ ստեղծելու և բեմն արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար։ 1864-1890 թթ. իր շուրջն է համախմբել հայ թատրոնի լավագույն ուժերին՝ Պետրոս Ադամյանին, Սիրանույշին և ուրիշների։

Չմշկյանն առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև։ Նրա ստեղծագործական գաղափարական կողմնորոշմանը նպաստել են ռուսական ռեալիստական թատրոնը և, հատկապես, Վիսարիոն Բելինսկու թատերական հոդվածները։ 1864 թվականին Չմշկյանն առաջինն է հայ թատրոնում բեմադրել Ալեքսանդր Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր», թարգմանել է մոտ 20 պիես:

Չմշկյանը պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել 1863 թվականին (Վարդան Մամիկոնյան, Միքայել Պատկանյանի «Շուշանիկ»)։ 1864-1890-ական թթ․ եղել է թիֆլիսահայ թատրոնի առանցքը, որի շուրջ համախմբվել են հայ թատրոնի կարող ուժերը։ Մեծ դեր է ունեցել Անդրկովկասի ժողովուրդների, հատկապես հայ-վրացական թատերական կապերի ամրապնդման գործում։

Դերասանական տարբեր խմբերով կազմակերպել է հյուրախաղեր Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում (1865), Գորիում (1873), Բաքվում (1885, 1889) և այլուր։ 1879 թվականին մեկնել է Կ․ Պոլիս՝ Պետրոս Ադամյանին և Սիրանույշին հրավիրելու իր թատերախումբը, որով մեծապես նպաստել է հայ դերասանական արվեստի զարգացմանը։ Չմշկյանի և Գաբրիել Մունդուկյանի ստեղծագործական համագործակցությունը ոչ միայն ազգային բեմարվեստը հարստացրել է լավագույն բեմադրություններով («Խաթաբալա», «էլի մեկ զոհ», «Պեպո» են), այլև նպաստել ռեալիստական խաղացանկի և խաղաոճի հաստատմանը հայ բեմում։ Չմշկյանը ազգային (1871) և Թիֆլիսի վրաց (1875) թատրոնում եղել է Պեպոյի (Սունդուկյանի «Պեպո») առաջին դերակատարը։ Չմշկյանը ռուսերենից և ֆրանսերենից թարգմանել է մոտ 20 պիես, կերտել է 100-ից ավել դերեր: Չմշկյանի աշակերտները դարձել են 1860-70-ական թթ․ հայ թատրոնի նշանավոր գործիչներից։