ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅ կոմպոզիտոր, ով ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ՆՅՈՒ ՅՈՐՔԻ կենտրոնական գրասենյակի սրահում. մեծ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ բարձրացրեց ՀԱՅ ժողովրդի ձայնը աշխարհի բոլոր բեմերից

Կոնստանտին Հրանտի Պետրոսյան, մեծանուն հայ, անվանի կոմպոզիտոր, ում երաժշտությունը գնահատել են աշխարհի 4 կողմերում: Հայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Կոնստանտին Պետրոսյանը ծնվել է 1946 թվականին Երևանում: Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 1976-1985 թվականներին դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 

1976-1980 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավարը: 1985-1990 թվականներին ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնը: 1990-1993 թվականներին եղել է Հայաստանի Խաղաղության Ֆոնդի նախագահի տեղակալ, 2003 թվականից` Հայկական երաժշտական համաժողովի անդամ, 2014 թվականից` Հայաստանի կոմպոզիտորների միության Արտասահմանյան հանձնաժողովի համանախագահ:

Հեղինակ է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային և վոկալ գործերի: Երաժշտություն է գրել նաև կինոյի և թատրոնի համար:

1984 և 2003 թվականներին հեղինակային համերգներ է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: 2005 թվականին լույս է տեսել Պետրոսյանի «Հայրենի ղողանջներ» հեղինակային ձայնաերիզը, որտեղ ընդգրկված են 10 ժողովրդական երգերի մշակումներ կանացի երգչախմμի համար, կամերային գործեր:

1991 թվականին մի խումբ արվեստագետների հետ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Նյու-Յորքի կենտրոնական գրասենյակի Դագ Համալշելդ սրահում: 1995 թվականից աշխատում է ԱՄՆ-ում: 1997 թվականից Ռոդ Այլնդի Հայկական երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար:

Կատարումներով հանդես է եկել նախկին Խորհրդային միության քաղաքներում, ինչպես նաև Կանադայում, Իսպանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Անգլիայում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում, ԱՄՆ տարբեր քաղաքներում, այդ թվում Նյու-Յորքի Քարնեջի Հոլլում (1990, 1997):

2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կազմակերպել է 6 համերգ (նվագախմբային, երգչախմբային) Նյու Յորքում, Բոստոնում, Փրովիդենս, Նյու Ջերսի և Մասսաչուսեթս նահանգներում:

  • Պարգևներ

Ռոդ Այլնդ Նահանգի «Տարվա Մարդ», 1996

Մովսես Խորենացու մեդալ, 2013

Սուրբ Սահակ- Մեսրոպ շքանշան, 2014