ՀԱՅ մեծահռչակ ԲԱՐԵԳՈՐԾ ու գործարար, ում հետ բոլորը հաշվի էին նստում. ի՞նչ դաժան կյանքի արժանացավ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՐԸ, ում կինը մահացավ հենց իր ձեռքերում

Նա` Աստծու շնորհով օժտված գործարարը, ուժ ու տաղանդ էր գտնում վերածնվելու համար։ Սակայն սեր նրան անարդարացիորեն շատ քիչ էր բաժին ընկել։ 1858 թվականին 15-ամյա Միքայելը հարազատ արցախյան գյուղից Շուշի գնաց` սովորելու գավառական ուսումնարանում։ Նրան շատ էր հրապուրում Թիֆլիսը, և քիչ էր մնում նա մեկներ այնտեղ ուսումը շարունակելու։ Սակայն այնպես ստացվեց, որ ստիպված Իրանում հայտնվեց. Թավրիզում նա առաջին քայլերն արեց առևտրի խորիմաստությունը հասկանալու համար։

Իր առաջին հարյուր հազարները Արամյանցը վաստակել էր առևտուր անելով` մանվածքաթել, բուրդ, մետաքս, բամբակ, շաքարավազ։ Բարեգործության առաջին փորձը տեղի ունեցավ Շուշիում, որտեղ նա տեղի ծխական դպրոցին նվիրեցեց իր տունը, որը հատուկ վերակառուցվել էր այդ նպատակին ծառայելու համար, բացի այդ նաև ճանապարհ կառուցեց։

Եղիսաբեթ Շոլկոյանցը 18 տարեկանում ամուսնացավ արդեն ունևոր մարդու հետ, նրան 5 երեխա պարգևեց, սակայն հենց կինը դարձավ նրա անձնական կյանքում առաջին ողբերգության պատճառը։ Արժանավայել և հարիր չհամարելով ուրիշի անձնական կյանքի մեջ մտնելը`այն էլ 1.5 դարի վաղեմությամբ պատմության, նշենք միայն, որ Արամյանցը երկար ժամանակ չէր հավատում իր կնոջ անբարոյական պահվածքի մասին ամբողջ Կովկասով մեկ թնդացող պատմություններին` ընդունելով դրանք նախանձ և անբարյացակամ մարդկանց հորինվածք։ Նրանք բաժանվեցին 8 տարի տևած երկար ամուսնալուծության գործընթացից հետո։

Արամյանցը երկրորդ անգամ սիրահարվեց Եվգենյա Շխիյանցին։ Ամուսնալուծության տհաճ և երկարատև գործընթացից հետո, նա ընկավ այդ կնոջ գիրկը` որպես փրկարար և մաքրազերծող մի ծովի, սակայն այս անգամ էլ, երևի, նրան օգտագործեցին։ Արամյանցը երկրորդ անգամ սիրահարվեց Եվգենյա Շխիյանցին։ Ամուսնալուծության տհաճ և երկարատև գործընթացից հետո, նա ընկավ այդ կնոջ գիրկը` որպես փրկարար և մաքրազերծող մի ծովի, սակայն այս անգամ էլ, երևի, նրան օգտագործեցին։ 

Հայաստանի տարածքում Արամյանցից մնացել է Ախթալայի նրա ոչ մեծ դղյակը. ժամանակին այն կառուցում էր սիրով` հիացած այստեղի բնությամբ։ Ով ասես, որ չէր հյուրընկալում նրան` Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Գևորգ Բաշինջաղյան, Խրիմյան Հայրիկ, Ֆյոդոր Շալյապին` բոլորին նույնիսկ հիշելն անհնար է։

Խորհրդային իշխանությունը, փառք աստծո, «բուրժուի» դղյակը չքանդեց, պանսիոնատ դարձրեց գյուղացիների և բանվորների համար։ Դա էլ վատ չէ. չէ՞ որ Թիֆլիսում Արամյանցի կառուցածներից շատ քիչ բան է պահպանվել։ Իսկ այն, ինչ մնացել է, ասում են` վերանվանել են այնպես, որ ականավոր գործարար ու բարեգործի անունը նույնիսկ չհիշվի։