«Ընդամենը 55 օրվա զինվոր էր, երբ դիրքերը թնդացին փայթյունի ձայներից, բայց առաջին րոպեներից պատրաստ էր մարտի». ՀԵՐՈՍ Մայիսը ընդամենը 19 գարուն տեսավ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար կյանքը զոհած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Մայիս Մակարի Գրիգորյան:

Մեր հերոս Մայիսը ծնվել է 2001 թվականին Արարատի մարզի Արարատ գյուղում: Ընտանիքում 7 անդամ էին: Չափահաս դառնալուց հետո հերոսն արդեն պատրաստ էր պարտքը տալ հայրենիքին և զորակոչվում է հայոց բանակ 2020 թվականին, ծառայության անցում Եղնիկներում: Ընդամենը 55 օրվա զինվոր էր, երբ դիրքերը թնդացին փայթյունների ձայներից: Բայց նահանջ չկար, չէր կարելի ծնկել թշնամու առաջ:

Հենց առաջին րոպեներից Մայիսը ոտքի է ելնում՝ իր բաժին կռիվը տալու : Բայց հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, հերոսը զոհվում է՝ կյանքը նվիրելով հայրենիքին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: