«Մինչև վերջին շունչն ու վերջին փամուշտը չլքեց մարտական դիրքն ու պահեց սահմանը՝ սեփական կյանքի գնով». ՄԵՐ ՀԵՐՈՍ Վազգենը 19 տարեկան էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար կյանքը զոհած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Վազգեն Սիմոնի Սիմոնյան:

Մեր հերոս Վազգենը ծնվել է 2001 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Չափահաս դառնալուց հետո՝ Վազգենը պիտի արդեն մեկներ մի կարևոր «առաջադրանքի»: Նա զորակոչվում է հայոց բանակ 2019 թվականին ու ծառայության անցնում Մարտունի 2 զորամասում:

Ոչ ոք չէր էլ պատկերացնում, բայց սկսվում է 44-օրյա պատերազմը, որի թողած վերքերը երբեք էլ չէին սպանալու հայի սրտից: Հերոս Վազգենը մյուս տղերքի հետ առաջին ժամերից եղել է առաջնագծում: Նա թեժ կռիվ է տվել Ջրականում, Վարանդայում, Հադրությում:

Իր մարտական դիրքում նա մինչև վերջին շունչն ու վերջին փամփուշտը կռիվ է տվել, բայց զոհել է սեփական կյանքը՝ հանուն մեզ, հոկտեմբերի 22-ին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: