«Իր փայլուն գիտեքներով հենց առաջին ժամերից առաջնագծում էր, իրար հետևից խոցում էր թշնամու զինտեխնիկան». ՀԵՐՈՍ լեյտենանտ Վոլոդյան սեփական կյանքն էլ չխնայեց

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար կյանքը զոհած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Վոլոդյա Սանասարի Մհերյան:

Մեր հերոս Վալոդյան հայոց բանակի սպա էր, լեյտենանտ: Ծնվել է 1997 թվականին մայրաքաղաք Երևանում: Նա ընտրում է հայրենիքի սահմանների պատպանը դառնալու սուրբ գործը և փայլուն ավարտում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմավարժական դպրոցը: Ապա ծառայության է անցնում Մարտունի 2-ում: Նա մարտկոցի ավագ սպա էր:

Իր փայլուն գիտեքներով պատերազմի հենց առաջին օրվանից նա եղել է առաջնագծում ու խոցել մեծ թվով թշնամական զինտեխնիկա: Սակայն պատերազմը նրան էլ չի խնայում: Հերոս Վալոդյան ընկել է հոկտեմբերի 22-ի թեժ մարտերի ժամանակ՝ հանուն մեզ ու հանուն հայրենիքի:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: