Մեր ՀԵՆՈՆ կրկին ՀԱՂԹԵՑ. Մխիթարյանը կարիերայում երկրորդ անգամ դարձավ եվրագավաթային մրցաշարի հաղթող

Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ է դարձել եվրագավաթային մրցաշարի հաղթող։

Մինչ Կոնֆերենցիաների լիգայում հաղթելը նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել էր Եվրոպա Լիգայի գավաթը։

2017 թվականի մայիսին Եվրոպա Լիգայի եզրափակչում Մխիթարյանը գրավել է Ամստերդամի «Այաքսի» դարպասը, և հաղթանակ պարգևել թիմին։ Մխիթարյանն այդ տարի նաև դարձել է ԵԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը՝ 6 գոլ։

Հատկանշական է, որ այն ժամանակ թիմը դարձյալ մարզում էր Ժոզե Մուրինյուն։