Իսկ դուք գիտե՞ք թե ինչպես և ով է կառուցել ՆՈՐԱՎԱՆՔԸ․ Ինչու ՉԱՐ իշխանը դրժեց իր տված երդումը և սպանեց ՎԱՐՊԵՏԻՆ․

Հայ հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ Մոմիկը ծնվել է Սյունիք  նահանգի, Վայոց ձոր գավառի Ուլգյուր գյուղում։ Ապրել ու գործել է XIII-XVI դարերում, Հայաստանում (Սյունյաց աշխարհում)։

Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ այն պայմանով, եթե Մոմիկը կարողանա սեղմ ժամկետում մի հոյակերտ տաճար կառուցել։ Երբ վանքի շինարարությունը մոտեցել էր իր ավարտին, իշխանը իր ծառային հրամայում է ամեն գնով խոչընդոտել, որպեսզի Մոմիկը չկատարի իր պայմանը։

Ծառան գաղտնի բարձրանում է վանքի գմբեթի վրա աշխատող վարպետի մոտ, հրում և վայր գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում, իսկ գմբեթի շինարարությունը ավարտին են հասցնում նրա աշակերտները․ Սա էլ Նորավանքի կառուցման գեղեցիկ, բայց տխուր պատումը։