«Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»․ Գիտե՞ք, թե ով է եղել միջնադարում այդքան հայտնի ՄՈՄԻԿԸ․

Հայ հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ Մոմիկը ծնվել է Սյունիք նահանգի, Վայոց ձոր գավառի Ուլգյուր գյուղում։ Ապրել ու գործել է XIII-XVI դարերում, Հայաստանում (Սյունյաց աշխարհում)։ Ապրել է Երիցակ վարպետի հետ, որին նա իր պապն էր համարում՝ սակայն նրա պապը չէր։ Երիցակի հետ նա փախել է Անիից և ապրել մի գյուղում շատ աղքատ։

Ենթադրվում է, որ նա իր գործունեությունը սկսել է Կիլիկիայում՝ 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան է ծաղկում, որի շնորհիվ հայտնի է դառնում։ Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»։

Իր որոշ աշխատանքների տակ նա դրել է «Մոմիկ վարպետ» ստորագրությունը, որով էլ հայտնի է եղել։ Վաղ շրջանի նրա ստեղծագործությունը վկայում է, որ Մոմիկը ծանոթ էր արևմտյան պատկերագրության առանձնահատկություններին: Մահացել է 1333 թվականին Վայոց ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։