Նշանավոր հայուհիներ, կինոյի ու թատրոնի գործիչներ մեկ տեղում․ Մուրադյանների գերդաստանի պատմությունը

Մի փոքր խոսենք Մուրադյանների գերդաստանի տաղանդավոր ներկայացուցիչների մասին։ Այս գերդաստանը մեզ տվել է թատրոնի ու կինոյի նշանավոր ներկայացուցիչներ, մենապարուհիներ, գրողներ։ Ներկայացնենք մի քանիսիսն։

Զարեհ Մուրադյանի դուստրը՝ Ժաննա Մուրադյանը, 1970-ական թվականներին մի քանի նկատելի դերապարերով հանդես է եկել մեր օպերային թատրոնում։ 90-ականներին մեկնել է Հայաստանից, քանի որ այդ տարիներին բալետային ներկայացումներ գրեթեն չէին բեմադրվում։ Ընդունվել է Խարկովի թատրոն, այնուհետև Տոկիոյում բալետ է դասավանդել։

Նրա դուստրը՝ Վիկտորիա Անանյան-Մուրադյանը, մենապարուհի է, աշխատել է Սան Ֆրանցիսկոյի, Ամստերդամի թատրոններում։ Եղբայրը պարել է Սեուլում։ Ժաննա Մուրադյանն այսօր թոշակի է անցել և ապրում է դստեր հետ։

Այս գերդաստանից էր նաև լուսանկարիչ Տիրանը, ում «Ֆոտո Տիրան» էին անվանում։ Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը հանրությանը հայտնի է բազմաթիվ հետաքրքիր հոդվածներով, կարճամետրաժ, խաղարկային ֆիլմերով, հատկապես երիտասարդության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնող ութ գրքերով։ Գոհար Ալեքսանյանի հոդվածից։