«ՆԱ աշխարհին տվեց միայն ՈՒԺԵՂ ՀԱՅԻՆ». ՀԱՅ անվանի քանդակագործ, ում արձանը տեղադրվել է ՊՐԱՀԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ. ճանաչու՞մ եք Խաչատրյանի արձանի ՀԵՂԻՆԱԿԻՆ

Յուրի Գուրգենի Պետրոսյան. անուն ու մեծություն, որը այսօր քչերն են հիշում: ՀՀ վաստակավոր նկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ով զարդարեց հայրենիքն իր արվեստով: Յուրի Գուրգենի Պետրոսյանը 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1966 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը։

1968 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Յուրի Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, Հոլանդիայում, Փարիզում, Մոսկվայում և Ռիգայում։ Աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Արևելքի ժողովուրդների արվեստի և Ռիգայի արտասահմանյաներկրների արվեստի թանգարաններում։

Ստեղծել է դիմաքանդակներ («Պոետն ու մուսան», 1982, «Արքան», 1995, «Իշխանուհին», 1995), մանրաքանդակներ, թեմատիկ հորինվածքներ, խեցեգործական մանրաձևեր, գրաֆիկական թերթեր։ Նրա ստեղծագործությունը բնորոշվում է ձևերի մոնումենտալ ընդհանրացումներով, ընդգծված խորհրդանշական մեկնաբանումով։ 1965 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ 1977 թվականին Պրահայի քանդակի միջազգային սիմպոզիումում արժանացել է մրցանակի (կրաքարային տուֆից նրա «Կենաց ծառ» մոնումենտալ քանդակը տեղադրվել է Պրահայում)։ 1979 թվականին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի մրցույթում շահել է 1-ին մրցանակը (1999 թվականին կոմպոզիտորի արձանը տեղադրվել է «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի առջև)։ 2005 թվականին Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը (բարերար Սենիկ Գևորգյան հովանավորությամբ)։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝

  • 1982, 2012 Երևան
  • 1988, Մոսկվա
  • 1989, Ռիգա
  • 1993, Փարիզ

Մեջբերումներ Յուրի Պետրոսյանի մասին

«Յուրի Պետրոսյանի տարբեր ժամանակներում ստեղծած մոնումենտալ քանդակները, խստագույնս պահպանելով իր ոճաձևային հատկանիշնրը, երբեք չեն տրվել կոնյուկտուրային, այլ ամեն գործի մեջ նա աշխատել է ապավինել ներքին ձայնին, հուզաարտահայտչական մղումներին, հարազատ մնացյալ իր գեղագիտական դավանանքին»: — Պողոս Հայթայան (Արվեստաբան)

«Հինգ տասնամյակից ավելի Յուրի Պետրոսյանը հետևողականորեն խորացնում է իր հաջողությունները նոր ձևերի յուրացման մեջ, զարգացնում նախասիրած թեմաները։ Իսկ դրանք քանդակային սգերգերն են «Ռեքվիեմ» ու «Ողբեր» շարքը։ Այս շարքերով հեղինակն ամենևին էլ նպատակ չունի հուսահատական տրամադրություններ առաջացնել։ Ընդհակառակը՝ դրանք ուժեղ մարդ-անհատի, ճակատագրի ծանր հարվածներ կրած ժողովրդի ոգու ամրության դրսևորումներ են, ապագայի հանդեպ հավատ ներշնչող կերպավորումներ»։ — Լևոն Լաճիկյան (Արվեստաբան)