«ՆԱ ՀԱՅ ԳԵՆԱՐԱԼՆԵՐԻՑ լավագույն էր, Հայաստանի հպարտությունն ու գեղեցկությունը». ինչու՞ ազգությամբ ՈՒԴԻ ՀԱՅ զավակին չգնահատեցին և դատապարտեցին մահվան

«Այդ ժամանակվա հայ գեներալներից ամենատաղանդավորը Սիլիկյանն էր։»
Մարշալ Բաղրամյան

Ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, ռուսական բանակի գեներալմայոր, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ, ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ, ազգությամբ ուդի Մովսես Միխայիլի Սիլիկյանի անունը պարտավոր է իմանալ յուրանքաչյուր հայ:

Մովսես Սիլիկյանի հրամանատարության ներքո գործել է Դրոյի ենթակայության տակ գտնվող Հայկական II կամավորական խումբը, որը գնդապետին խորը հիացմունք և հարգանք էր պատճառել իր մարտական պատրաստվածությամբ, քաջությամբ ու կարգապահությամբ։ Խորհրդային տարիներին գեներալ Թովմաս Նազարբեկյանին գրած մի նամակում Մովսես Սիլիկյանը հետևյալ գնահատականն է տվել Դրոյի խմբին. «Դրոյի դրուժինան՝ դա փառահեղ դրուժինա է, Հայաստանի հպարտությունն ու գեղեցկությունն է»։

1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Սիլիկյանը նշանակվում է Վանի ջոկատի հրամանատար։ Ջոկատը կազմված էր երեք շարային գնդերից։ Որոշ ժամանակ անց նա նշանակվում է բրիգադի հրամանատար։ Օգոստոսի 22-ին Մովսես Սիլիկյանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում։ 1918 թվականի դեկտեմբերին սկսվում է Հայ-վրացական պատերազմը։ Գեներալ Սիլիկյանին է հանձնարարվում մարտական գործողությունների ընդհանուր հրամանատարությունը։ Նա պետք է հսկողության տակ վերցներ մինչև Խրամ գետը տանող շրջանը։ Գետը հանդիսանալու էր հայ-վրացական սահմանը։

1927 թվականին Մովսես Սիլիկյանը ձերբակալվում է անվտանգության մարմինների կողմից, որոնք չկարողանալով ապացուցել առաջադրված մեղադրանքները՝ օգոստոսին վարչական կարգով նրան աքսորում են Դոնի Ռոստով։ Նույն թվականի հոկտեմբերին նրան թույլատրվում է վերադառնալ Երևան։ 1935 թվականի նոյեմբերի 25-ին Մովսես Սիլիկյանը կրկին ձերբակալվում է։ Գեներալն ամբաստանվել է միապետական հայացքների և նախկին դաշնակցական Հռիփսիմե Մուշեղյանի հետ կապ ունենալու համար։ 1936 թվականի փետրվարի 27-ի որոշման մեջ ՆԳԺԿ-ի քաղաքական գաղտնի բաժնի լիազոր Ջամջյանը, ուսումնասիրելով Մովսես Սիլիկյանի դեմ հարուցված թիվ 4061 գործը, եկել է եզրակացության, որ բոլոր մեղադրանքները հետաքննությունն ապացուցել է։ Լիազորը, սակայն, հաշվի առնելով Սիլիկյանի տարիքը (74 տարեկան), որոշում է նրան ազատել կալանքից՝ Երևանից չբացակայելու պայմանով: 4 ձերբակալություննրից ու դատավարություննրից հետո Սիլիկյանին գնդակահարում են:

Հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը չեղարկվեց միայն 1987 թվականի նոյեմբերի 10-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ՆԳԺԿ-ի Եռյակի որոշումը։ Այս վճռի պատճառը եղել է Սիլիկյանի որդու՝ Գեորգիի դիմումը ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ. Չեբրիկովին։