«Նա ՍԱՐՅԱՆԻ արժանի հետևորդն է». ՀՌՉԱԿԱՎՈՐ ՀԱՅ նկարիչ, ում ճանաչում է ողջ աշխարհը. ՆՐԱ աշխատանքները պահվում են ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ քաղաքապետարանում

Շմավոն Ռաֆիկի Շմավոնյանը հայ հռչակավոր նկարիչ է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ։ Ծնվել է 1953 թվականին Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում։ Սերում է Տեր-Շմավոնյանների ակնառու գերդաստանից, որոնք Հայաստան են եկել Խոյից ու Սալմաստից 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո և հաստատվել են Արարատյան դաշտում՝ նախկինում Ղամարլու, ներկայումս՝ Արտաշատի Վերին Արտաշատ գյուղում։

Նկարել սկսել է յոթ տարեկանից։ 1971-1975 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Շմավոնյանի «Հավերժություն» կտավը՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի արհավիրքի ժամանակ զոհված լոսանջելեսցի հրշեջների և ոստիկանների ընտանիքներին, գտնվում է Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանում։ Նրա կտավներից գտնվում են ԱՄՆ-ի Սենատում, իսկ «Հույս» կտավը՝ Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցում։

2011 թվականին Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող խորհրդում խորհրդատվական կարգավիճակ ունեցող ինֆորմատացման միջազգային ակադեմիան Շմավոնյանին շնորհել է ակադեմիկոսի պատվավոր կոչում։

2014 թվականին Մահթումկուլի Ֆրագիին նվիրված միջոցառումների շրջանակներում հայկական պատվիրակությունը Թուրքմենստանին է նվիրել Շմավոն Շմավոնյանի «Երկնային նժույգի թռիչքը» կտավը։

2011 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կորում։

Ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի խոշորագույն քաղաքներում ու երկրներում՝ Աբու Դաբի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ստամբուլ, Ֆրանսիա, Բեյրութ, Անգլիա, Քուվեյթ, ԱՄՆ:,

«Շմավոնյանի նկարներին նայելով` տեսնում ենք իմպրեսիոնիզմի, նաև Մարկ Շագալի ազդեցության արտացոլանք։ Նա այս ոճը ստեղծում է օգտագործելով իր ներկապնակի վառ գույները, և վրձնի կախարդական բծերը ստեղծում են մեզ ճանաչելի թեմաներ։ Նրա կտավների թեմաներից են հայրենի բնաշխարհը, ժողովրդական տոները՝ ազգային տարազներով աղջիկների պարը։ Շմավոնյանը սիրում է իր ներկապնակը և միաժամանակ աշխատում է մի քանի կտավի վրա։ Նա համոզված է, որ իր վրձնի տեխնիկան կդառնա ճանաչված և ընդունելի ոճ։ Իր անցած ուղով՝ Շմավոնյանը Սարյանի հետևորդն է»։ — Ջուդի Սեկլեր

«Շմավոն Շմավոնյանը հպարտորեն կանգնած է «Արվեստի ցերեկույթի» ժամանակ բացված իր կտավի մոտ, որը նվիրատվություն է Գլենդելի Մեմորիալ առողջապահական հիմնադրամին։ Շմավոնյանը ստանձնել էր ստեղծելու այս կտավն անցած աշնանը։ Կտավը կկախվի կրիտիկական թերապիայի բաժանմունքի դիմաց։ Մենք ցանկացանք այնպիսի մի կտավ, որը մարդկանց դժվար իրավիճակներում հանգստություն և խաղաղություն կբերի։ Սիրտս բաբախեց և աչքերս արցունքով լցվեցին, երբ առաջին անգամ տեսա այս կտավը»։ — Ջոյս Ռուդոլֆ