ՀԱՅԱԶԳԻ ևս մեկ մարզիկի ՀԱՂԹԱՆԱԿԸ. Նարեկ Մանասյանը ևս հաղթել է նոկդաունով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ մտած 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը իր առաջին մենամարտը փայլուն անցկացրեց:

Նա երկրորդ ռաունդում 3 անգամ նոկդաունի ենթարկեց սլովակ Դավիթ Միխալեկին, և մրցավարը մենամարտի ավարտն ազդարարեց ժամանակից շուտ:

Հիշեցնենք՝ այսօր հաղթանակներ էին տարել նաև Հովհաննես Բաչկովը, Գուրգեն Մադոյանը և Դավիթ Չալոյանը: