Հայաստանի վաստակավոր ՆԿԱՐԻՉ, ով իր նկարներում պատկերել է Երևանյան յուրահատուկ և ՕՐԻԳԻՆԱԼ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ․

Գեղանկարիչ ԱՇՈՏ ՄԱՄԱՋԱՆՅԱՆ ծնվել է Բաթումում: 1932թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը, որտեղ աշակերտել է Հակոբ Կոջոյանին: Ստեղծագործել է հաստոցային գեղանկարչության բնագավառում:

Գործերից են` «Հին Երևանը, «Վարդան Մամիկոնյան» , «Երևան-էրեբունի», «Իմ Հայաստանը» , «Սասունցի Դավիթ» , «Բյուրական» և այլն:

Հեղինակել է նաև գրքերի ձևավորումներ («Սասունցի Դավիթ», ռուսերեն, 1939թ.), նկարազարդումներ (Շեքսպիրի «Լիր արքա», 1975թ., «Ռիչարդ Երրորդ», 1977թ., երկուսն էլ` օֆորտ, աքվատինտա) և մատենանիշեր (Բ.Ժամագործյանի հետ, 1975թ., օֆորտ, Ն.Մամաջանյանի հետ, 1975թ., օֆորտ): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1942թ., 1961թ., 1980թ., 1988թ.): 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: