«ՆՐԱ աշխատանքները ժամանակակից պլաստիկ վիրաբուժության աստվաշունչն են». ինչու՞ վիրաբուժության ՌԱՀՎԻՐԱՆ հանուն ՀԱՅԵՐԻ հրաժարվեց բարձրագույն պարգևից

Վարազդատ Ղազանչյանը, որը համարվում է հայկական պլաստիկ վիրաբուժության «հայրը», իսկական բժիշկ էր` ցանկացած պայմաններում բարեխղճորեն էր աշխատում: Ղազանչյանը խաղաղ ժամանակների հերոս էր ԱՄՆ-ի և, իհարկե, Հայաստանի համար։ Սուլթան Աբդուլ Համիդի ջարդերը ստիպեցին Ղազանչյանների ընտանիքին լքել հարազատ Երզնկա քաղաքն ու տեղափոխվել Սեբաստիա, որտեղ իրավիճակն ավելի հանգիստ էր։

Վարազդատն այն ժամանակ 16 տարեկան էր, կյանքի փորձ գրեթե չուներ, ինչպես և մասնագիտություն, դրան ավելացրած նաև այն, որ ամեն պահի նրան կարող էին կալանավորել։ Այս ամենը ստիպեց նրան նավ նստել ու մեկնել Ամերիկա։ Այնտեղ նա բնակություն հաստատեց Մասաչուսեթսի մի փոքր քաղաքում, որտեղ կարելի էր կաբելային գործարանում գումար վաստակել։ Նա ժամանակ գտավ անգլերեն սովորելու համար, դա հեշտությամբ հաջողվեց նրան, ու այդժամ նա կարող էր Հարվարդին կից մասնագիտացված ուսումնարան ընդունվել։ Իր ստացած դիպլոմով նա իրավունք ուներ ատամնաբույժի օգնական աշխատել։

Հարվարդի դիպլոմը, թեկուզ և համալսարանինը չէր, բայց գործատուներին մոտ հարգանք էր առաջացնում, իսկ ամենակարևորը` երիտասարդը լավ գիտելիքներ ուներ։ 1912 թվականին Հարվարդի վարչությունը նրան հայտարարեց օրթոպեդիկ ատամնաբուժության լավագույն բժիշկը։ 1915 թվականի ողբերգական դեպքերի ժամանակ Ղազանչյանը Հայաստանի ու հայերի համար հատուկ հիմնադրամի համահիմնադիրներից մեկը դարձավ։

Ֆրասիայի կառավարությունը դիմեց ամերիկացի մասնագետների օգնությանը` Առաջին համաշխարհային պատերազմի ժամական զինվորներին բուժելու համար դիմածնոտային վիրաբույժների մեծ կարիք կար։ Ղազանչյանն արձագանքեց, և այլ բժիշկների հետ հայտնվեց ռազմական հոսպիտալում` գրեթե ռազմաճակատում։

Երկու տարվա ընթացքում Ղազանչյանն ավելի քան հազար վիրահատություն անցկացրեց։ Հիպոկրատի երդումից ու մասնագիտական պահանջներից բացի, Ղազանչյանին աշխատանքի ընթացքում քաջալերում էր նաև դաշնակիցների կազմում հայկական լեգիոնի ստեղծումը։ Լեգիոնի, որն ինչպես նա երազում էր, երկար սպասված ազատագրում կբերեր հայրենիքին։ Ղազանչյանը դարձավ եվրոպական ու, իհարկե, ամերիկյան բժիշկության ռահվիրա։

Անգլիան ու Ֆրանսիան, սակայն, չկատարեցին հայկական լեգիոնի ստեղծման ու մասնակցության հարցում իրենց տված խոստումները, բժիշկը չափազանց վրդովվել էր այդ պատճառով։ Նա հրաժարվեց պարգևներից, վերջին վիրահատություններն անցկացրեց, քանի որ չէր կարող լքել հիվանդներին, և առանց հետ նայելու` վերադարձավ Ամերիկա։

Հայտնի վիրաբույժ Արա Դարզին (Թերզյան), որը բժշկության ոլորտում պատկառելի վաստակի համար Բրիտանական Կայսրության Ասպետի կոչման էր արժանացել, Ղազանչյանի մասին ասել է. «Ես մեծ հպարտություն զգացի, երբ իմացա Ղազանչյանի մասին։ Բրիտանիայում նրա մասին լեգենդներ են պատմում, երազում էի, որ մի օր կկարողանամ շարունակել աշխատանքս հայրենակցիս սահմանած պատշաճ նակարդակով։ Նրա աշխատանքները ժամանակակից պլաստիկ վիրաբուժության աստվաշունչն են»։

Իսկ երբ Զիգմունդ Ֆրոյդի մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, այնուհետև նրա ծնոտը հիվանդությունից վնասվել էր, Ղազանչյանը վիրահատեց հոգեբանին։ Վիրահատությունն այնքան հաջող էր արվել, որ Ֆրոյդը դրանից հետո նորից կարողացավ խոսել և բժշկին անվանեց «Հրաշագործ»։