ՀԱՅ տաղանդ, ով չնայած ծնվել է Բաքվում, բայց ստեղծագործել է հանուն հայրենիքի. հենց նա է կատարել ՀԱՅԿԱԿԱՆ «Առաջին սիրո երգը» ֆիլմի հայտնի երգը

Օպերային երգիչ Սերգեյ Դավիդյանը ծնվել է 1923 թվականին Բաքվում:

1952թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Ե.Կուզմինի դասարանը: Աշխատել է Տաշքենդի և Պերմի օպերային թատրոններում՝ որպես մեներգիչ:

1953թ-ից եղել է Մոսկվայի «Մոսհամերգ» միավորման մեներգիչ: 1958թ. կատարել է «Առաջին սիրո երգը» ֆիլմի երգը: 1960թ. նկարահանվել է «Ծնված ապրելու համար» ֆիլմում:

1979-83թթ դասավանդել է Ալժիրի կոնսերվատորիայում, 1985թ-ից` Մոսկվայի Կուլտուրայի ինստիտուտում (1989թ-ից՝ դոցենտ):

1959թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում 1996 թվականին: