ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ, ով մեծ ճանաչում բերեց ԽՍՀՄ-ին իր անզուգական ձայնով․ Գիտե՞ք, թե ինչպիսի բարեգործական հիմնադարամ է ՀԻՄՆԵԼ․(տեսանյութ)

Երգչուհի ՌՈՒԶԱՆՆԱ ԼԻՍԻՑՅԱՆԸ օպերային երգիչ Պավել Լիսիցյանի դուստրն է, երգչուհի Կարինե Լիսիցյանի և դերասան Գերասիմ Լիսիցյանի քույրը: 1943թ-ից բնակվում է Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի տավիղի դասարանը:

1965թ. ավարտել է Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի, 1969թ.` Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտի վոկալի բաժինները: 1965թ-ից եղել է «Մադրիգալ» անսամբլի մեներգչուհի, ապա քրոջ հետ հանդես է եկել երաժշտական դուետով, որը մեծ ճանաչում է բերել ամբողջ Խորհրդային Միությունում:

Համերգներով եղել են աշխարհի բազմաթիվ բեմերում: 1996-2002թթ դասավանդել է Մոսկվայի երգչախմբային արվեստի ակադեմիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում: Քրոջ և եղբոր հետ հիմնել է Պավել Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը զբաղվում է բազմաթիվ համերգների, երեկոների կազմակերպմամբ: 1987թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական, 1997թ.` Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: