«Ես Թուրքիայում էի, դու չկայիր»․ Վիլյամ Սարոյանի ու Արա Գյուլերի սպասված հանդիպման մանրամասները

Ձեզ ենք ներկայացնում Վիլյամ Սարոյանի ու Արա Գյուլերի հանդիպման մանրամասները։ «Ստեղծագործ ամերիկացիները» ցուցահանդեսի բացմանը նախապատրաստվող Արա Գյուլերը ցանկանում էր լուսանկարել նաև Վիլյամ Սարոյանին։ Նյու Յորքում նա երկար փնտրել, բայց չէր կարողացել խոսել Սարոյանի հետ։ Նա նամակներ էր ուղարկել բոլոր հնարավոր հասցեներով, որտեղ կարող էր լինել Սարոյանը,  բայց պատասխան չէր ստացել և հեռացել էր Նյու Յորքից։

Փարիզում նկարահանումները շարունակելիս՝ ծոցատետրում «74 Rue Taitbout» հասցեն ու հեռախոսահամարն է գտնում։ Մի քանի անգամ զանգում է, բայց էլի Սարոյանը խոսափողը չի վերցնում։ Գյուլերը չի հուսալքվում, անվերջ զանգում է: Սարոյանն ի վերջո մի օր պատասխանում է զանգին։

Արա Գյուլերը ներկայանում է, Վիլյամ Սարոյանը նրան հրավիրում է իր մոտ, և նրանք հանդիպում են շենքի վերցերորդ հարկում՝ չկահավորված մի բնակարանում։ Պարզվում է, որ Սարոյանն էլ, երբ Թուրքիայում էր եղել, զանգահարել էր Գյուլերին, սակայն չէր կարողացել կապ հասատել նրա հետ։ «Ես Թուրքիայում էի, դու չկայիր, — սկսում է Սարոյանը խոսակցությունը,- բոլոր նամակները ստացել եմ։ Չեմ պատասխանել, քանի որ գիտեի, որ ինձ գտնելու ես»։

Արա Գյուլերը տարիներ անց նրա մասին գրում է․ «Վերջիվերջո այն եզրակացությանը հանգեցի, որ Սարոյանին հետաքրքիր էին ոչ թե իրադարձությունները, այլ՝ մարդիկ»։ Շուշան Մարուքի հոդվածից։