«Վազգեն, բայց դու շատ չաղ ես»․ Վազգենի ջղայնացած պատասխանը՝ «Ես չաղ չեմ, խոշոր եմ» Հետաքրքիր դեպքեր ՍՊԱՐԱՊԵՏԻ կյանքից․

Հետաքրքիր դեպքեր ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆԻ կյանքից․

****

Իրավիճակը լարված էր: Արարատի գործկոմի նախագահ Դավիթ Զադոյանի աշխատասենյակում հավաքվել, հրատապ խնդիրներ էինք քննարկում: Հեռախոսն աղմկեց: Վազգենն էր.
— Նախիջևանի սահմանին լրացուցիչ խմբեր ուղարկեք: Հնարավոր է, որ ձեր ուղղությամբ հարված լինի: Ես վաղը զբաղված եմ լինելու, հարսանիք պիտի գնամ: Ուշքներդ վրաներդ պահեք:
Անջատեց: Ի՞նչ հարսանիք, ի՞նչ բան էս նեղ պահին: «Շեֆը քեֆի մեջ է»,- կատակեց ինչ-որ մեկը:
Առավոտյանի իմացանք. մերոնք վերցրել էին Շուշին: «Հարսանիքը լեռներում»:

****

Երկու բառ` Վազգեն Սարգսյանի մասին:
Երբ ուզում էին հոգու հետ խաղալ, ասում էինք.
— Վազգեն, բայց դու շատ չաղ ես:
Նեղվում էր: Հետո պատասխանը գտնում էր.
— Ես չաղ չեմ, խոշոր եմ:
Խոշոր էր:

Աղբյուր՝ Հովիկ Չարխչյան