«Ես տատիս պաշտում էի»․ Շիրվանզադեի մանկության անմոռանալի հիշողությունները

Շիրվանզադեի մասին կարելի է անվերջ խոսել։ Նա իր ուրույն տեղն ունի հայ գրականաության ասպարեզում։ Նրա կյանքն ու մանկությունը ուսումանսիրել են մի շարք հետազոտողներ ու պարզ է դարձել, որ նրանց գերդաստանը տվել է մի շարք հանճարներ, որոնց թվում են Կոստան Զարյանն ու Հովհաննես Աբելյանը։

Հիանալի բնությամբ, այգեգործությամբ ու արհեստներով հայտնի Շամախիում ապրում էր մի հրաշալի դերձակ՝ բարձրահասակ, խստադեմ, կապուտաչյա Մինաս Մովսիսյանը, որը հիշեցնում էր «Նամուս» ֆիլմի Բարխուդարին։ Զորեղ կամքի տեր, անողոք ու խիստ այդ մարդը մաքուր էր իր վարքի ու աշխատանքի մեջ և խիստ արդարամիտ էր, որի շնորհիվ էլ վայելում էր համաքաղաքացիների հարգանքը։

Սկզբում նա դերձակ էր, սակայն շուտով մի կողմ դրեց ասեղն ու զբաղվեց առևտրով։ Այս ամենը մեծանուն գրող Ալեքսանդր Շիրվանզադեի մասին է։ Մանուկ Ալեքսանդրին, նրա քույրերին՝ Խանումին ու Աննմանին, մեծացրել են իրենց տատն ու մայրը։

Շիրվանզադեի հորեղբայրը խաղամոլ, դաժան, կռվարար տղամարդ էր, որի պատճառով ընտանիքում միշտ վեճեր էին լինում։ Այս մասին գրողը պատմում է իր հուշերում։ Տատը շատ խստադեմ, վիթխարի ուժի տեր կին էր։ «Ես նրան պաշտում էի»,- գրում է Շիրվանզադեն տատի մասին։ Այսպես էր անցնում մեծանուն գրողի մանկությունը։ Գոհար Ալեքսանյանի հոդվածից։