Գիտե՞ք, թե ով է Արամայիս Սահակյանի որդին և ինչով է զբաղվում․ Փաստորեն մենք գրեթե ամեն օր նրա ՀԵՂԻՆԱԿԱԾ ՖԻԼՄԵՐՆ ենք տեսնում․

Դրամատուրգ, կինոռեժիսոր ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ ծնվել է 1964թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: Գրող, հաղորդավար Արամայիս Սահակյանի որդին է: 1985թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նույն թվականին դերասան  Վարդան Պետրոսյանի հետ համատեղ ստեղծել է «Երիտասարդ ոզնիներ», հետագայում` «Ոզնիներ» թատրոնը, որը առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր Հայաստանում:

Մինչև 1992թ. «Ոզնիներ»-ում եղել է դերասան, մանրապատումների և պիեսների հեղինակ։ 1992թ. գրել է «Երևան-Լոս Անջելոս» տեսաֆիլմի սցենարը։ 1992-94թթ անցկացրել է Փարիզում, ուր Վարդան Պետրոսյանի հետ նկարահանել է «Ոզնիներ»-ի առաջին ֆիլմերը։ 1997թ. եղել է «Ար» հեռուստաընկերության հիմնադիրներից:

Հեղինակել է «Ոզնիները եթերում», «Նույն ինքը` Պեպոն» , «Մեկ անգամ Հայաստանում» (1991թ.), «Խաթաբալադա», «Ծերունին և սովը», «Բարև, ես մնում եմ», «Մեա կուլպա՝ Իմ մեղքը», «Ինչու է աղմկում քաղաքը» (2003թ.), «Երկու ընկեր, չհաշված կյանքը» (2006թ.), «Ժանգոտ բանալին» (2008թ.) պիեսները, որոնց մեծ մասը բեմադրել է: Հրատարակվել են նրա «Սև աչքեր, ճերմակ սփռոց» (2002թ.), «Թերիները», «Հավերժ կախաղան» (2009թ.), «Ես իմ անկյունից», «Վարձու ինքնասպաններ», «Անունդ մուսա» գրքերը: Նկարահանել է «Մեկ անգամ Երևանում» (1991թ.), «Ամենավերջին տանգոն Փարիզում», «Ամեն ձև», «Օդում, ջրում և ցամաքում» (1995թ.), «Ամենավերջին տանգոն Փարիզում-2», «Մեր վերջը» (1998թ.), «Անկախ, զամբախ կատակներ» (2000թ.), «Գցողների աշխարհում» (2002թ.), «Անկախ, զամբախ կատակներ-2» (2003թ.), «Վարդանը և Մարգարիտան» (2005թ.), «Պիրատի մահը» (2006թ.), «Անիմաստ ֆիլմ» (2007թ.) և այլ ֆիլմեր: 2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: