ԹԱՔՆՎԱԾ ՍԻՐՈ բանաստեղծուհի, ո՞վ մահացավ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ հեռու, բայց ՀԱՅՐԵՆԻՔԸ սրտում․ Ոչ բոլորին է ՆԱ հայտնի․ Եկե՛ք ճանաչենք նրան․

Բանաստեղծ ՎԻԿՏՈՐԻԱ ԱՂԱՆՈՒՐ ծնվել է Պադուայում, Մադրասից գաղթած հայ ազնվականի ընտանիքում։ 1881-90թթ ապրել է Նեապոլում։ 1890թ-ից ընտանիքով տեղափոխվել է Վենետիկ։ Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1876թ., «Նոր անթոլոգիա» ժողովածուում, որը նկարազարդել է քույրը՝ Ելենան։

Առաջին գիրքը («Հավերժ լեգենդ») հրատարակել է 1900թ.՝ նվիրելով մոր հիշատակին։ Նրա «Նոր լիրիկա» (1908թ.) ժողովածուում ամփոփված են իր քնարական բանաստեղծությունները, որոնց հիմնական մոտիվը սերն է։ Բանաստեղծի մասնակցությամբ Արսեն Ղազիկյանը հայերենի է թարգմանել նրա «Հավիտենական զրույց» և «Նոր երգեր» բանաստեղծությունների ժողովածուները։

Իր ստեղծագործություններում արտացոլել է նաև հարազատ ժողովրդի բախտը, հայրենի օթևանից զրկված իր եղբայրների վիշտը («Հեռավոր եղբայրներիս»)։ Մահացել է Հռոմում՝ վիրահատության ժամանակ։