Սփյուռքահայ առաջադեմ գրող, ում հայրն իր սխրանքի համար արժանացել է Գեորգևյան շքանշանի

Հայտնի գրող Կոստան Զարյանը սփյուռքահայ գրականության առաջնային դեմքերից մեկն է։ Նրա հայրը՝ Խաչատուր Եղիազարյանը, Ղարաբաղի այն հայերից էր, որը կամավոր զինվորագրվել էր ռուսական բանակին և խիզախության համար արժանացել Ռուսական կայսրության զինվորական բարձրագույն պարգևին` Գեորգևյան շքանշանի։

1890 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բաքու, հետո եղբայրը Կուստան Զարյանին տանում է սովորելու Փարիզ՝ Սեն Ժերմեն քոլեջ։ 1910թ-ին Զարյանը սկսում է սովորել հայերեն Մխիթարյան միաբանների մոտ։ Զարյանն այն գրողներից էր, որ կարող էր փառք ու հռչակ որոնել օտար հորիզոններում, սակայն նա գերադասեց հայրենիքը։

Նա 1913 թվականին մեկնում է Պոլիս և այստեղ հրատարակում նշանավոր «Մեհյան» հանդեսը։ 1915 թվականին, պատահականորեն փրկվելով հայկական ջարդերից, անցնում է Հռոմ և գործուղվում Մերձավոր Արևելք, հետո՝ Վրաստան, ապա Հայաստան։ Գոհար Ալեքսանյանի հոդվածից։