«Ապրե՜ս, եթե աշխարհում կան երեք հազվագյուտ ձայներ, մեկը քոնն է». Գիտե՞ք թե ինչպես այս ՀԱՅԸ դարձավ Ֆրանսիայի «ամենաթովիչ տենորը». (տեսանյութ)

1911 թ-ի հունվարի 27-ին տեղի է ունենում հայ օպերային երգիչ, տենոր Արմենակ Շահմուրադյանի առաջին բեմելը Գունոյի «Ֆաուստ» օպերայում Ֆաուստի դերակատարումով։ Ներկայացումը Փարիզի մամուլի և երաժշտասեր հասարակության խնդրանքով հայ երգչի մասնակցությամբ կրկնվում է շուրջ մեկ ամիս։ Շահմուրադյանը միաբերան համարվում է այդ օրերի Ֆրանսիայի «ամենաթովիչ տենորը»։

«Ապրե՜ս, եթե աշխարհում կան երեք հազվագյուտ ձայներ, մեկը քոնն է»- ասում է ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի ՊԱԼԻՆԱ ՎԻԱՐԴՈՆ.

1912-1913 թվականներին Փարիզի Մեծ Օպերայի երգիչ Արմենակ Շահմուրադյանը համերգներով հանդես է գալիս Կահիրեում, Թիֆլիսում, Կ. Պոլսում, Բաքվում և այլուր՝ երգացանկում ունենալով հայ ազգային ավանդական և ժողովրդական երգեր։

Շահմուրադյանին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը։ 1914 թվականին Շահմուրադյանը տեղափոխվում է ԱՄՆ, համերգներ ունենալով ամերիկյան մեծ քաղաքներում (Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Դետրոյթ, Ֆրեզնո), նաև Եվրոպայում (Լոնդոն, Մանչեսթեր, Բրյուսել, Անտվերպեն, Ժնև, Ցյուրիխ) ու Ասիայում (Թեհրան, Բաղդադ, Կալկաթա)։