Այս ՀԱՅ օպերային երգչին անվանել են ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՈՒԶՈ. Գիտե՞ք, թե ով է ՆԱ. Ավելին հոդվածում.

Արմենակ Շահմուրադյան , հայ օպերային երգիչ, տենոր։ Կոմիտասյան դպրոցի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչներից մեկը։ Նրան անվանել են հայկական Կարուզո (իտալացի նշանավոր օպերային երգիչ)։ Փարիզի Մեծ Օպերայում աննախընթաց հաջողություն ունենալուց հետո, թողնելով միջազգային ասպարեզը, ամբողջապես նվիրվել է հայ ժողովրդական ու հոգևոր երգին՝ տարածելով այն աշխարհով մեկ։

Ծնվել է 1878 թվականին, Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում, դարբին Սարգիսի (տեղացիները նրան Սրգո էին ասում) ընտանիքում։ 8 տարեկանից սկսել է հաճախել եկեղեցու երգչախումբ։ Այդ հասակում արդեն երգում էր տեղի եկեղեցում՝ միաժամանակ ուսանելով վարժարանում։ Բայց հոր մահով ամեն ինչ ընդհատվում է։ Մայրը անհրաժեշտ միջոցներ չի գտնում Արմենակի ուսման համար։ Սակայն Արմենակի բնատուր արտակարգ ձայնային շնորհը հաշվի առնելով՝ Մշո հոգևոր թեմի առաջնորդ Ներսես եպիսկոպոս Խարախանյանը որդեգրում է նրան և ուղարկում սովորելու Մշո նշանավոր սուրբ Կարապետ վանքի Ժառանգավորաց դպրոցում։

Եկեղեցու անձուկ միջավայրը դուր չի գալիս Արմենակին, և նա, շատ չանցած, վերադառնում է Մուշ։ Այս անգամ Խարախանյանի ծախսով ու հանձնարարական նամակով նա գալիս է Էջմիածին և ընդունվում Գևորգյան ճեմարան։ Այստեղ պատանի Արմենակը դառնում է երաժշտության ուսուցչի՝ համբավավոր երգահան Կարա-Մուրզայի երգչախմբի մեներգիչ։