ՀԱՅ երգչուհի, ով հավաքեց ՀԱՅԿԱԿԱՆ ժողովրդական երգերը ու տարածեց ողջ աշխարհում. նա վերապրեց Ցեղասպանությունը և մահացավ իր 100-ամյակից մեկ ամիս առաջ

Երգչուհի Արմենուհի Գևոնյանը (Արմենուհի Տեր-Կարապետյան) ծնվել է 1902 թվականին Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մուշ քաղաքում։ Եղել է գրող, պետական գործիչ Գեղամ Տեր-Կարապետյանի դուստրը:

Մուշից գաղթել է Կ.Պոլիս՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից: Սովորել է տեղի Էսայան վարժարանում, որից հետո դասավանդել է նույն կրթահամալիրում: Երգել է Կոմիտասի երգչախմբում:

Որպես հայ գաղթականների խմբի ղեկավար, տեղափոխվել է Փարիզ։ Արշակ Չոպանյանի հանձնարարությամբ Փարիզում երգեցողության դասեր է առել Մարգարիտ Բաբայանից, մոտիկից շփվել Արմենակ Շահմուրադյանի երգարվեստին: Փարիզում աշխատել է Հայ կաթողիկոսական պատվիրակությունում և «Յառաջ» խմբագրականում։

armenuhi gevonyan

1930-ական թվականներին նվիրվել է Տարոնի ժողովրդական երգերի հավաքման, մշակման, տարածման գործին։ Նրա առաջին համերգը տեղի ունեցավ Փարիզում, իսկ հետագայում հանդես է եկել նաև ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում, Սիրիայում, Լիբանանում, Ստամբուլում, Վենետիկում, Հայաստանում: Թղթակցել է սփյուռքահայ մամուլին, «Փարիզեն Հալեպ», «Մշո աշխարհ», «Առաքելոց վանքին դուռը» հոդվածներով հանդես եկել սփյուռքահայ մամուլում։

Երևանում, ապա նաև Փարիզում թողարկել է «Տարոնի և այլ ժողովրդական երգեր» ձայնասկավառակը: Երևանում թողարկել է նաև «Գյուլիզար (Հուշեր)» աշխատությունը: Մահացել է 2002 թվականին Փարիզում: