Մեծանուն ՀԱՅ, ով հայոց ցեղասպանության ժամանակ գաղթեց Երևան և եղավ իր ոլորտի հիմնադիրներից մեկը. ՆՐԱ աշխատանքները ցուցադրվել են նույնիսկ միջազգային պատկերահանդեսներում

Արծաթագործ Վահան Հացագործյանը ծնվել է 1880 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում:

Սովորել է Վանում՝ հայտնի վարպետ Գրիգոր Շալջյանի մոտ: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Երևան, եղել «Վան» արծաթագործական միավորման հիմնադիրներից: Առավելապես աշխատել է մանրարուրք տեխնիկայով:

Աշխատանքներից են՝ «Մրգաման» (1948թ., Ազգագրության պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ), «Կոնյակի սպասք» (1949թ., Հայաստանի պատմության թանգարան, Երևան), «Խաղաղության առագաստանավը» (1950թ., Հեղափոխության թանգարան, Մոսկվա), սկահակ «Հոբելյանական» (1951թ., Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա), կարաս «Առատություն» (1953թ., Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան, Երևան):

Ցուցադրվել է հանրապետական և միջազգային պատկերահանդեսներում: 1962թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում:

1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում 1967 թվականին: