Անվանի ՀԱՅ, ով երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ, հրատարակել ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ դասագրքեր, ինչպես նաև կատարել թարգմանություններ. ճանաչու՞մ եք ՆՐԱՆ

Բառարանագիր Հովհաննես Գայայանը (Մխիթար Պոնտացի) ծնվել է 1864 թվականին Արևմտյան Հայաստանի Մարզվանի Հաջի Քյոյ ավանում:

Սկզբնական կրթությունն ստացել է Մարզվանի Անատոլիա կոչված դպրոցում, ապա ուսանել Շոտլանդիայի էդինբուրգի համալսարանում։

Երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ, հրատարակել հայոց լեզվի դասագրքեր, բանաստեղծությունների ժողովածուներ («Առաջին մրմունջք», 1889թ. և այլն), կատարել թարգմանություններ։

Առավել կարևոր է «Բառարան-գանձարան հայերեն լեզվի» (հրտ.՝ 1938թ.) հոմանիշների բառարանը, որն իր տեսակի մեջ հայ բառարանագրության եզակի նմուշ է։ Բառարանն ունի ոճաբանական և այլ կարգի ցուցումներ, որոնք օգնում են ընթերցողին ճիշտ որոշելու հոմանիշի գործածության ոլորտը։

Մահացել է Կահիրեում 1934 թվականին: