Գիտե՞ք թե, ով է ՖՈՒՏԲՈԼԸ առաջին անգամ տարել ԹՈՒՐՔԻԱ. ՆԱ ՀԻՄՆԵԼ է թիմ և խաղեր կազմակերպել. Առավել հետաքրքիր մանրամասները ՀՈԴՎԱԾՈՒՄ.

Հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական, խմբագիր և գրող Վահան Չերազը Մինաս Չերազի եղբորորդին էր։ Հայրը պոլսահայ իրավաբան Գասպար Չերազն է, որը 1915 թվի ապրիլի 24-ն հայ մտավորականների հետ աքսորվել է Չանքըրը ։ Նա սովորել է Պոլսի և Փարիզի ուսումնական հաստատություններում, եղել է Հ.Մ.Ը.Մ. -ի սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը։ Առաջինն էր, որ ֆուտբոլը բերել է Օսմանյան Կայսրություն, հիմնել է ֆուտբոլի խմբեր և խաղեր կազմակերպել։ Վահան Չերազի և նրա համախոհների ջանքերով դեռևս 1908 թվականին Պոլսում ստեղծվել է հանրահայտ «Տորք» հայկական մարզական ակումբը, որտեղ նա ֆուտբոլի թիմի առաջատար խաղացողն էր։

1914 թվականին, երբ սկսվում է Առաջին Աշխարհամարտը, Վահան Չերազը մեկնում է Թիֆլիս, ընդգրկվում Զորավար Անդրանիկի կամավորական ջոկատում և նրա հրամանատարությամբ մասնակցում տարածաշրջանում ընթացող մարտական գործողություններին ընդհուպ մինչև 1919 թվականը։ 1920 թվականին Հայաստանի Հանրապետության Կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով Պոլիսից տեղափոխվել է Գյումրի,որպեսզի հայրենիքում զարգացնի մարզական կյանքը։

1924 թվականին նա անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվում է Սիբիր, սակայն մի քանի ամիս անց ազատվում է, վերադառնում Խորհրդային Հայաստան և նորից զբաղվում որբերի դաստիարակությամբ։ Թեպետ Վահան Չերազը շարքային դաշնակցական չէր, 1927 թվականին նման զրպարտությամբ  ձերբակալում են Լենինականում, 1928 թվի հունվարի 9ին գնդակահարում Թիֆլիսում։ Չերազի կինը՝ Վարդանուշ Չերազը, գնդակահարվել է 1937թվականին։