Այս ՀԱՅԸ ստեղծել է ԵԶԱԿԻ ԲԱՌԱՐԱՆ, որն իր տեսակի մեջ հայ բառարանագրության ԱՆԳԻՆ նմուշ է. Տեսե՛ք թե ինչպես պետք է դրանից օգտվել.

Բառարանագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՅԱՅԱՆ կամ Մխիթար Պոնտացի ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարզվանի Հաջի Քյոյ ավանում: Սկզբնական կրթությունն ստացել է Մարզվանի Անատոլիա կոչված դպրոցում, ապա ուսանել Շոտլանդիայի էդինբուրգի համալսարանում։

Երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ, հրատարակել հայոց լեզվի դասագրքեր, բանաստեղծությունների ժողովածուներ («Առաջին մրմունջք», 1889թ. և այլն), կատարել թարգմանություններ։ Առավել կարևոր է «Բառարան-գանձարան հայերեն լեզվի» (հրտ.՝ 1938թ.) հոմանիշների բառարանը, որն իր տեսակի մեջ հայ բառարանագրության եզակի նմուշ է։

Բառարանն ունի ոճաբանական և այլ կարգի ցուցումներ, որոնք օգնում են ընթերցողին ճիշտ որոշելու հոմանիշի գործածության ոլորտը։ Մահացել է Կահիրեում: